211652_close_icon
views-count21584 դիտում article-date 10:53 05-10-2015

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը փորձում է նմանվել Արգիշտի թագավորին

«Էրեբունի-Երևանից» ընդառաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը պատմել է տոնին ընդառաջ կատարվող նախապատրաստական աշխատանքների և սոցիալական մեծ ակցիայի նշանակության մասին: [b]- Քանի՞ ընտանիք է Էրեբունուց մասնակցում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրին [/b] [b]Պատասխան [/b]– Մեր սիրելի մայրաքաղաքի 2797-րդ տարդարձի առթիվ մեկնարկած այս կարևորագույն ծրագիրը, որն այլևս իրողություն է, տվեց իր ցանկալի արդյունքը: Շուրջ 275 էրեբունցի ընտանիք այս տարի մասնակիցը դարձավ տոնակատարության սոցիալական ակցիային: Վստահորեն կարող եմ ասել, որ ջերմ ու բարի Երևանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում երևանցուն ու պատրաստակամ է կիսել նրա հոգսերն ու ուրախությունը: [b]-Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունից առաջ: [/b] [b]Պատասխան[/b]- Ինչպես ամեն տարի, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ դեռ ամիսներ առաջ մեկնարկել են տոնի նախապատրաստական աշխատանքները: Մեր սիրելի Երևանի տոնին, որին մի ամբողջ տարի մեզանից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ, սիրով ու ջերմությամբ է սպասում, պարտավորեցնում է մեզ օրը վերածել իսկական տոնի` էրեբունին` «Վարպետաց քաղաքի»: Այս տարի նույնպես երևանցիներին և մեր հարգարժան հյուրերին Էրեբունին տոնակատարության մեկնարկի առաջին օրը կներկայանա գեղեցիկ ու հետաքրքիր նախաձեռնությամբ, կլինեն համերգային բազմաժանր ծրագրեր, հատուկ անկյուն՝ երեխանների համար և, իհարկե, ինչպես ամեն տարի, արդեն ավանդույթ դարձած յուրաքանչյուր էրեբունցի իր բակում նույնպես կտոնի մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի 2797 ամյակը: [img]/ups/images/0309992001444028065497784.jpg[/img] [img]/ups/images/0860365001444028002356579.jpg[/img]

Նմանատիպ նյութեր