Ջրհեղեղ Ֆրանսիայում. կա 13 զոհ
Ֆրանսիական Կաննում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել 13 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ափերից դուրս եկած Բրագ գետը հեղեղել է Անտիբ քաղաքի հարակից տարածքները: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է երկու ուղղաթիռ:
Կանն և Նիցցա քաղաքներում հեղեղվել են ավտոճանապարհները, շենքերի առաջին հարկերն ու ստորգետնյա ավտոկայանատեղիները:
Կանն քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: