Ջրհեղեղ` Ֆիլիպիններում. գրանցվել է 56 զոհ
Ֆիլիպինների հարավային շրջանում ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 56 մարդ, 10-ը համարվում են անհայտ կորած: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով Մանիլայի ԱԻՆ ազգային կարգավորման կոմիտեին:
Նախորդ շաբաթվանից անդադար տեղացող անձրևներն արևադարձային «Ագաթոն» փոթորկի հետևանք են և լուրջ վնաս են հասցրել Վիսայի ու Մինդանաո կղզիներում բնակվող մարդկանց:
Ջրհեղեղի հետևանքով վնասված են բնակելի տները, ճանապարհները և Էլեկրալարերը:
Ընդգծենք, որ ընդհանուր առմամբ ջրհեղեղից ավելի քան 1 մլն մարդ է տուժել: