Ջրհեղեղ` Բոլիվիայում. կա 44 զոհ
Բոլիվիայում տեղի ունեցող ջրհեղեղի հետևանքով զոհվել է 44 մարդ, ևս 4 մարդ համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում են պետության իշխանությունները:
Կառավարության տվյալների համաձայն, աղետի հետևանքով ավելի քան 24 հազար ընտանիք է տուժվել, 700-ից ավելի տներ ավերակ են դարձել, մոտ 8.6 հա հողատարածք անցել է ջրի տակ:
Իշխանությունները պետությունում արտակարգ դրություն են հայտարարել: