Ամերիկացի ֆերմերը դաշտում մամոնտի կմաղք է հայտնաբերել
ԱՄՆ Միչիգան նահանգում բնակվող ֆերմեր Ջեյմս Բրիսթլը մեկ մետր երկարությամբ ոսկոր է հայտնաբերել, երբ իր ընկերոջ հետ ցորենի դաշտում փոս է փորել խողովակի համար:
Բրիսթլը զանգահարել է Միչիգանի համալսարանին կից հնէաբանության թանգարան, որի աշխատակիցները պարզել են, որ ֆերմերն իր դաշտում գտել է մամոնտի տեսակների հազվադեպ հիբրիդ: Ներկա պահին հայտնաբերվել է հնագույն կաթնասունի ոսկորների 20 տոկոսը:
Ենթադրվում է, որ մամոնտը սատկել է 40 տարեկանում՝ 11-15 հազար տարի առաջ:
«45 տարվա իմ աշխատանքային պրակտիկայում նման բան դեռ չէի տեսել»,- նշել է ֆերմերը:


