Նախամարդիկ շներին մամոնտի միս չեն տվել. գիտնականներ
Ներկայիս Չեխիայի եւ հարակից տարածքներում 30 հազար տարի առաջ ապրած մարդիկ մամոնտի մսով են սնվել, բայց շներին դրանով չեն կերակրել:
Բրյուսելի համալսարանի գիտնականները լաբորատոր քննության են ենթարկել Չեխիայում գտնված նախամարդկանց եւ կենդանիների ոսկորներ եւ պարզել, որ մամոնտի միս պարունակվել է հիմնականում մարդկանց սննդի մեջ: Իսկ շների նախնիների մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք սնվել են այլ կաթնասուններով:
Այստեղից գիտնականներն առաջ են քաշում այն տեսակետը, որ շները չեն մասնակցել մամոնտների որսին: Մասնագետների ենթադրությամբ` մամոնտների ոչնչացման պատճառը մարդկանց միգրացիան է: