Անգլիայի առաջնություն. «Չելսին» խորտակվում է, Մոուրինյոյի հրաժարականը՝ մոտենում. տեսանյութ
Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին» շարունակում գահավիժել մրցաշարային աղյուսակում:
Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեց «Սաութհեմթոնից»: Բացառված չէ, որ այս հանդիպումը վերջինը լինի Ժոզե Մոուրինյոյի համար:
Թեպետ լոնդոնցիները Վիլիանի ֆանտաստիկ հարվածից հետո հաշվի մեջ առաջ անցան, սակայն հետագայում ՌոնալդԿումանի թիմը կարողացավ երեք անգամ գրավել Բեգովիչի դարպասը:
Այս պարտությունից հետո «Չելսին» մնաց 16-րդ տեղում, իսկ «Սաութհեմփոնը»՝ 9-րդ:
[b]
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
[/b]
«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1:3
Վիլիան, 10 – Սթիվեն Դևիս, 43, Սադիո Մանե, 60, Գրացիանո Պելե, 72