211652_close_icon
views-count12204 դիտում article-date 20:16 14-10-2017

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Սիթին» 7 գոլ խփեց, «Չելսին» սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 7:2 հաշվով ջախջախեց «Սթոք Սիթիին»: Գվարդիոլայի թիմը շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել՝ տեղ-տեղ հիշեցնելով լեգենդար Պեպ-թիմին՝ «Բարսելոնային»: Լոնդոնի «Չելսին» սենսացիոն պարտություն կրեց «Քրիսթալ Փելասից»՝ 1:2: «Քրիսթալ Փելասը», որը մեկնարկային 7 խաղերում միայն պարտություն էր կրել, ոչ միայն առաջին միավորները վաստակեց, այլ նաև՝ առաջին գոլերը խփեց: Ընդ որում, հարկ է նշել, որ հաղթանակը լիովին տրամաբանական էր. դաշտի տերերը խաղային մեծ առավելություն ունեին և ավելի մոտ էին երրորդ գնդակին, քան «Չելսին»՝ հավասարեցնելուն: «Մանչեսթեր Սիթին» 22 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 20 միավոր ունի «Յունայթեդը»: Երրորդ տեղ բարձրացավ «Տոտենհեմը», որը 1:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»: «Չելսին» 13 միավորով մնաց չորրորդն է: [b]Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի» - «Սթոք Սիթի»՝ 7:2 Գաբրիել Ժեզուս, 17, 55, Ռահիմ Ստերլինգ, 19, Դավիդ Սիլվա, 27, Ֆերնանդինյո, 60, Լերոյ Սանե, 62, Բեռնարդու Սիլվա, 79 - Մամե Բիրամ Դիուֆ, 44, Կայլ Ուոլքեր, 47, ինքնագոլ «Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 2:1 Սեսար Ասպիլիկուետա, 11, ինքնագոլ, Վիլֆրիդ Զահա, 45 – Տիեմուե Բակայոկո, 18 «Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 1:0 Քրիստիան Էրիքսեն, 47
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր