Անգլիայի առաջնություն. «Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում առաջատարը՝ Լոնդոնի «Չելսին», սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց 16-րդ տեղում ընթացքող «Քրիսթալ Փելասից»՝ 1:2:
«Չելսին» արդեն 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն հաշված րոպեների ընթացքում 2 գնդակ բաց թողեց և այդ հաշիվը մնաց անփոփոխ:
Առաջատարներից «Տոտենհեմը» արտագնա հաղթանակ տարավ «Բերնլիի» նկատմամբ՝ 2:0: Շարունակում է չեմպիոնական հաղթարշավը «Լեսթերը», որը տանը 2:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: Սա գործող չեմպիոնի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ընդ որում, այդ հաղթարշավը սկսվեց Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից անմիջապես հետո:
Այս հանդիպումներից հետո «Չելսին» 69 միավորով շարունակում է առաջատար մնալ՝ 7 միավոր առաջ լինելով «Տոտենհեմից»:
[b]Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
[/b]
«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2
Սեսկ Ֆաբրեգաս, 5 – Ուիլֆրիդ Զահա, 9, Կրիստիան Բենտեկե, 11
«Բերնլի» - «Տոտենհեմ»՝ 0:2
Էրիկ Դայեր, 66, Սոն Հոն-Մին, 77
«Լեսթեր» - «Սթոք Սիթի»՝ 2:0
Օնինյե Նդիդի, 25, Ջեյմի Վարդի, 47