ЛУКОЙЛ-ի փոխնախագահը չի բացառում 2016 թ-ին նավթի՝ $70-100 գինը
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված «Սոչի-2015» միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում «ЛУКОЙЛ»-ի փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ հաջորդ՝ 2016 թվականին նավթի համաշխարհային գները հնարավոր է հասնեն 70-100 դոլարի՝ 1 բարելի դիմաց, սակայն շուկայում կտիրի մեծ անկայունություն:
«2016-ին մենք տեսնում ենք աճման միտում: Կարծում եմ, որ տերմինալների վրա տեսնելու ենք 70-100 դոլարի գները»,-մեջբերում է Ֆեդունի խոսքը Tass գործակալությունը: