1724 դիտում
15:33 26-10-2015
Ֆրանսիական Total-ը և ռուսական ЛУКОЙЛ-ը բանակցություններ են վարում Իրանից նավթ գնելու շուրջ
Ֆրանսիական և ռուսական Total և ЛУКОЙЛ էներգետիկ ընկերությունները բանակցություններ են սկսել Իրանի իշխանությունների հետ՝ նավթ գնելու շուրջ, որը կարող է իրականացվել իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային գործերով տնօրեն Մոհսեն Համսարին, հաղորդում է Mehr News-ը:
Այս տարվա սեպտեմբերին Իրանի նավթի փոխնախարարի՝ միջազգային և կոմերցիոն հարցերով տեղակալ Ամիր Հոսեին Զամանինին հայտարարել էր, որ ЛУКОЙЛ-ը պատրաստ է Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրել և մասնակցել Իրանի նավթային հանքավայրերի վերականգնման ծրագրերի իրագործմանը:
Իսկ Total-ի ներկայացուցիչները հոկտեմբերի 19ին հայտարարել են, որ ընկերությունը պատրաստ է վարկեր տրամադրել, որոնք անհրաժեշտ կլինեն Իրանի նավթային ոլորտի զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
14170 դիտում
23:57 12-07-2018
ԱՄՆ-ը սպառնացել է ՌԴ-ին և այլ երկրներին, որ Իրանից նավթ գնելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի նրանց դեմ
2167 դիտում
15:30 28-02-2014
Ֆրանսիական «Total » գերհսկան լքում է Ադրբեջանի գազային նախագծերը
6343 դիտում
11:39 15-05-2016
Թեհրանը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում իր նավատորմի համար սարքավորումներ գնելու ուղղությամբ
Այս բաժնից
823 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել