Կարլ III-ը և Քենթերբերիի արքեպիսկոպոսը Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել պատերազմը
Թագավոր Կարլ III-ը, իր ընտանիքի հետ մասնակցելով Սուրբ Ծննդյան պատարագին Սանդրինգհեմ կալվածքում, դիմել է բրիտանացիներին Սուրբ Ծննդյան ողջույններով՝ հիշեցնելով, որ լույսը, որը հաղթում է խավարին, անպայման կփայլի: Հաղորդում է BBC-ն։
Թագավորը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին այն «սիրո և կարեկցանքի» համար, որը հպատակները հայտնել են թագավորական ընտանիքին Եղիսաբեթ II-ի մահից հետո։
«Ես հատկապես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այն աներևակայելի բարի մարդկանց, ովքեր նվիրաբերում են սնունդ, գումար կամ իրենց ժամանակը, որպեսզի աջակցեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր եկեղեցիները, սինագոգները, մզկիթները, տաճարները և գուրդվարաները կրկին միասին կերակրում են քաղցածներին»,- ասել է թագավորը։
Անգլիայի եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Սուրբ Ծննդյան քարոզում խոսել է հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդի, Բրիտանիայում ռեկորդային գնաճի պատճառով գների աճի և Ուկրաինայի պատերազմի մասին։
Նա կոչ է արել Ռուսաստանին և Հարավային Սուդանին դադարեցնել պատերազմները իրենց հարևանների հետ. «Աշխարհը հետևում է, հոգ է տանում, և կառավարիչները կկանչվեն արդարադատության»:
«Նույնիսկ երբ աշխարհը մոռանում և հեռանում է անարդարությունից ու տառապանքից, ուշադրություն չի դարձնում պատերազմին, Տերը Հիսուսի միջոցով ներկա է դրանում... Աստված մեզ չի թողնում»,- ասաց արքեպիսկոպոսը։
«Մենք տեսնում ենք խավարը... Եվ նույնիսկ Բուչայում, ողջ սարսափի մեջ, խավարը չի կարող հաղթել լույսին»,- ասել է Ջասթին Ուելբին։