211652_close_icon
views-count25282 դիտում article-date 15:51 02-10-2015

Հայ գործարարը Բուլղարիայում այս տարի իրականացրեց իր «700 հազար դոլարանոց» երազանքը․ հայ պատգամավորներից ո՞վ է օգնել նրան. ֆոտոռեպորտաժ

Բուլղարահայ գործարար Կարեն Ալեքսանյանը այս տարվա մայիսին Բուլղարիայում իրականություն է դարձրել իր երազանքը եւ տառերի պուրակ ու մատուռ կառուցել, ում այդ հարցում օգնել է նաեւ ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կարեն Ալեքսանյանի հետ զրույցը ներկայացնում է ստորեւ. [b]-Բուլղարիայում կիրիլյան տառերի պուրակ կառուցելն ինչո՞վ էր Ձեզ համար երազանք։ Կխնդրեի ինքներդ ներկայացնեք Ձեր իրականացված երազանքի էությունն ու նպատակը։[/b] -Պատճառներից մեկն այն է, որ ես հիմա այստեղ եմ ապրում, չնայած Հայաստանի քաղաքացի եմ եւ երբեք չեմ մտածել ու չեմ ցանկանում Բուլղարիայի քաղաքացի դառնալ։ Կիրիլյան այբուբենը ստեղծողները եղել են բուլղարացիներ։ Մյուս պատճառն էլ այն է, որ 865 թվականին Բուլղարիայի թագավորը՝ Սուրբ Բորիս Առաջինը, ընդունել է քրիստոնեությունը, իսկ Կիրիլյան այբուբենն էլ պաշտոնապես ընդունվել է 893 թվականին։ Դա շատ քիչ մարդ գիտի։ Այդ ամենը կատարվել է Պլիսկա քաղաքում։ Պլիսկան իրենց նախկին մայրաքաղաքն է։ Իրենց պետությունը այստեղ է ստեղծվել՝ 681 թ-ին։ 9-րդ դարի վերջերում Պլիսկան շատ մեծ քաղաք է եղել, Հռոմից, Կոստանդնուպոլսից էլ մեծ է եղել։ Դրա համար որոշեցի այս ամենը այստեղ անել։ Այդ տառերով գրում են 400 միլիոնից ավելի մարդ՝ սլավոնները, չեչենները, թաթարները, ռուսները, սերբերը եւ այլն։ [b]-Ասում են, որ այդ ամենի մեջ հայկական շունչ է զգացվում եւ մատուցվում։ Ինչո՞ւմ է կայանում հայկական շունչը։[/b] -Դա նաեւ մեր նպատակներից մեկն էր: Ես ի սկզբանե մտադրվել էի, որ հայ արհեստավորներն ու արվեստագետներն այդ ամենին շունչ տային։ Զանգ տվեցի Հայաստան՝ ընկերոջս՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով ողջունեց իմ միտքը եւ ինձ շատ օգնեց։ Հայաստանից քարեր եւ արհեստավորների ուղարկեց։ Իմ նպատակն էր, որ հենց հայկական քար լիներ եւ հայ քանդագործներն աշխատեին։ Բուլղարիայում հողատարածք գնեցի, Հայաստանից քանդակագործների բերեցի այստեղ, բացատրեցի, թե ինչ եմ ցանկանում անել ու կյանքի կոչեցինք։ Այս տարվա մայիսին բացումը կատարեցինք։ [b]-Իսկ տեղի իշխաննությունն ու բնակչությունը ինչպե՞ս ընդունեցին Ձեր այդ մտահղացումը եւ, ինչու չէ, նաեւ նվերը՝ բուլղար ազգին, եւ ինչքա՞ն գումար ծախսեցիք՝ այդ ամենը իրականություն դարձելու համար։ [/b] -Մոտավոր 700 հազար դոլար ծախսեցի։ Բնակչությունը շատ լավ ընդունեց։ Իսկ իշխանությունները՝ ոչ մի ձեւ։ Բացման օրը իշխանությունները, Կաթողիկոսը եկան այդ պուրակի կողքի իմ ռեստորանում հաց ուտելու, բայց պուրակ չեկան, հավանաբար ժամանակ չունեին։ /Ծիծաղում է/։ [b]-Այդ դեպքում ինչի՞ էր պետք այդ ամենը բուլղար ազգի համար, եթե իշխանությունները գոնե շնորհակալություն չեն հայտնել։ Արդյո՞ք արժանի էին։ [/b] -Ես հո իշխանությունների՞ համար չեմ արել։ Ես պատմության համար եմ արել՝ այն վառ պահելու համար։ Բացի այդ, մատուռ էլ եմ սարքել 1300 տարվա քարերով։ [b]-Մուտքն ազա՞տ է, վճարովի է՞, թե՞ անվճար։ [/b] -Իմ սեփականությունն է, բայց մուտքն ազատ է։ Մարդիկ վճարովի կարող են գալ, նայել եւ տեղի բնակիչները եւ զբոսաշրջիկները շատ են գալիս։ Իսկ վճարովի է այն պատճառով, որ այնտեղ աշխատողներ կան եւ զբոսավարական ծառայություն է գործում, ով ներկայացնում է պատմությունը։ Դա Կիրիլի տանը նվիրված առաջին թանգարանն է: Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Մոնղոլիայում չկա նման բան։ Դա միակն է եւ լավն այն է, որ կառուցողը եւ հումքը Հայաստանից են։ Բուլղարական լեզվի մասնագետներ, լեզվաբաններ գալիս են, շատ բան այստեղից են սովորում, քանի որ մենք հատուկ արխիվների պատմություն ունենք։ Այս պուրակով նաեւ ցանկանում էի հայկական մշակույթը հանել դուրս՝ Եվրամիություն։ Տուրիստներ էլ են շատ գալիս՝ գերմանացիներ, հրեաներ, անգլիացիներ։ Բոլորին ասվում է, որ այս քարերը Հայաստանից են, հայ արվեստավորների ձեռքի գործը ու բերվել են այստեղ։ Բուլղարացիներն ասում են՝ այստեղ քար չկա՞ր, որ այնտեղից բերեցիր, ասում եմ՝ ո՛չ, չկար, քանի որ խաչքարերի վարպետությանը, հայերից բացի, ոչ ոք չի տիրապետում։ [b]-Որքա՞ն ժամանակ է, որ տեղափոխվել եք այդտեղ եւ ինչո՞վ եք զբաղվում։ [/b] -Մոտ 20 տարի է, ինչ տեղափոխվել եմ, բայց Հայաստանի հետ կապերս չեմ խզել։ Եկել եմ այստեղ, գործարարությամբ եմ զբաղվում, բայց օտար հողում փորձում եմ հայկական շունչ ստեղծել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր