Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում ևս 3-4 ամիս
Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում ևս 3-4 ամիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը՝ ֆրանսիական «Europe 1» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ միշտ էլ առկա նման հակամարտությունների մեջ երկար ժամանակով ներքաշվելու ռիսկը, սակայն Մոսկվան գտնում է, որ լլարողանա գնահատել իրավիճակը մոտ 3-4 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: