Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները. Լավրով
Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները չեն դադարեցվի այնքան ժամանակ, մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջնական պարտության չմատնվի: Նման հայտարաությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ես հիմքեր չեմ տեսնում դրանք դադարեցնելու»,-պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: