211652_close_icon
views-count1612 դիտում article-date 13:03 11-04-2022

Ֆինլանդիան և Շվեդիան դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Ֆինլանդիան և Շվեդիան դիտարկում են այս ամառ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը, գրում է The Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դարձել է «խոսակցության թեմա» դաշինքի արտգործնախարարների անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում, որին մասնակցել են նաև Շվեդիան և Ֆինլանդիան:

Նշվում է, որ Ֆինլանդիան կարող է անդամակցության հայտ ներկայացնել հունիսին, որից հետո Շվեդիան կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին։ Այսպիսով, եթե երկու երկրները միանան դաշինքին, ապա դրա անդամ երկրների թիվը 30-ից կհասնի 32-ի։

Փետրվարի վերջին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարեց, որ Շվեդիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և երկիրն ինքնուրույն կորոշի իր անվտանգության քաղաքականությունը, սակայն մեկ ամիս անց նա ասաց, որ Շվեդիան պետք է վերլուծի ռազմական դաշինքին միանալու հնարավորությունը և արդեն չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

Նմանատիպ նյութեր