Ռուսաստանը և ԱՄՆ-ն հնարավոր է այսօր Սիրիայի հարցով շտապ խորհրդատվություն անցկացնեն
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այս օրերին շտապ խորհրդատվություն կանցկացնեն Սիրիայի հարցով, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նպատակը Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում երկու երկրների զինված ուժերի միջև գործողությունների համակարգումն է, որպեսզի տեղի չունենան տհաճ միջադեպեր:
Ջոն Քերրին նշել է, որ հանդիպումը կարող է կայանալ հենց այսօր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Ռուսական կործանիչներն արդեն հարվածներ են հասցրել Ռաստանում, Թելլ-Բիսում, Զաֆարանում, Թուլուլ Ալ-Խումրում, Այդինում, Դեյր-Ֆուլեում և Սալամիում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին: