211652_close_icon
views-count34069 դիտում article-date 08:09 01-10-2015

Ժամանակն է` Ազգային ժողովը օրենքը խստացնի խմած վարորդների նկատմամբ. Երևանի «գաի պլաշչադկան» հերթական «խմածներին» ընդունեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը, ինչքան էլ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է` ոչ սթափ վիճակում չվարեն տրանսպոտային միջոցներ, միևնույն է` որոշ վարորդներ առաջնորդվում են «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով և ոչ սթափ վիճակում իրենց կյանքը վստահում են «երկաթյա նժույգներին»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս նյութեր է հրապարակել խոշոր ավտովթարների, այդ թվում` ողբերրգական հետևանքով բազմաթիվ ավտովթարների մասին, որոնց վարորդները եղել են ոչ սթափ: Երեկ` սեպտեմբերի 30-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 37-ը եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Անգամ եղել են վարորդներ, ովքեր 2-րդ անգամ են «կոկոնները տաքացրած» վարում տրանսպորտային միջոցը: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվել են 100-200 հազար դրամ: Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ Հանրապետությունում շարունակվում է ուժեղացված ծառայությունը, որի հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գլաստյանի վրա և օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ հատուկ պահպանվող վայրեր, իսկ վարորդներն էլ իրենց դրամապանակը սոցիալական այս բարդ պայմաններում կդատարկեն 100-200 հազար դրամի չափով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր