Գերմանիան խստացնում է փախստականներին ընդունելու կանոնները
Գերմանիայի կառավարությունը հաստատել է նոր օրինագիծը, որով փախստականներին ապաստան տրամադրելու կանոնները խստացվել են, տեղեկացնում է BBC-ն:
Եթե օրենքը հավանության արժանանա խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտնի, ապա Կոսովոյի, Չեռնոգորիայի, Ալբանիայի և Բոսնիայի բնակիչները չեն կարողանա ապաստան դիմելու միջնորդություն ներկայացնել, քանի որ Գերմանիան այդ երկրները համարել է ոչ անվտանգ:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերն առաջարկում է օրինագիծ մշակել, որը թույլ կտա մերժել այն փախստականին,, ում պատմությունը ոչ հավաստի կթվա: