ԱՄՆ-ում մահապատիժ է իրականացվել, որը չկարողացավ կանխել Հռոմի պապը
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում իրականացվել է վերջին 70 տարիների ընթացքում առաջին մահապատիժը, հաղորդում է Reuters գործակալությունը:
1997 թվականին սեփական ամուսնու սպանությունը կազմակերպելու համար մահապատժի է ենթարկվել 47-ամյա Քելլի Գիսսենդեհները:
Պատիժն իր կատար է ածվել մահացու ներարկման միջոցով: Դատավճիռը մեղմելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, սակայն ամերիկյան իշխանություններն իրագործեցին այն: