211652_close_icon
views-count3163 դիտում article-date 11:35 22-10-2015

Չեմպիոնների լիգա. Դրամատիկ վերջաբան Մանչեսթերում ու «Շախտյորի» ֆիասկոն. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում կայացան ևս 8 հանդիպում: Մեծ հաշվով, խոշոր անակնկալներ չգրանցվեցին: Հետաքրքրությամբ սպասված A խմբի առաջատարների՝ ՊՍԺ-ի ու «Ռեալի» հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Դրամատիկ վերջաբան ունեցավ «Մանչեսթեր Սիթի»-«Սևիլյա» հանդիպումը: Երկրորդ հանդիպումն անընդմեջ մանչեսթերցիները պարտվելով՝ ի վերջո կամային հաղթանակ են տանում: Այս անգամ հաղթական գնդակը խփվեց վերջին վայրկյաններին: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր [b]A խումբ[/b] ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0 «Մալմյո» (Շվեդիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:0 Մարկուս Ռոզենբերգ, 17 [b] B խումբ[/b] ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:1 Սեյդու Դումբիա, 15 – Անտոնի Մարտիալ, 65 «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 2:0 Բաս Դոստ, 46, Մաքս Կրուզե, 57 [b] C խումբ[/b] «Աթլետիկո» (Իսպանիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 4:0 Սաուլ, 23, Ջեքսոն Մարտինես, 29, Օլիվեր Տորես, 63, Դենիս Դեդեչկո, 89 (ինքնագոլ) «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:1 Սելջուկ Ինան, 19 (11մ), Լուկաս Պոդոլսկի, 33 – Նիկոլաս Գայտան, 2 [b]D խումբ[/b] «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 2:1 Ադիլ Ռամի, 36 (ինքնագոլ), Կևին Դե Բրույնե, 90+1 – Եվգենի Կոնոպլյանկա, 30 «Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր