ԿԲ նախագահը Թբիլիսիում մասնակցել է տնտեսությունների վրա դոլարայնացման ազդեցության վերաբերյալ քննարկմանը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 26-27-ը Թբիլիսիում մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 34-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստին քննարկվել են զարգացող տնտեսությունների վրա դոլարայնացման ազդեցության և դրամավարկային ու արժութային քաղաքականություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: