2999 դիտում
23:10 23-07-2018
Լիտվայի ԱԳՆ-ն դատախազներին և դատավորներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստանի բարեկամ երկրներ
Վիլնյուսը քննադատել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումը Լիտվայի գլխավոր դատախազության աշխատակիցների և դատավորների նկատմամբ, որոնք հետաքննում են 1991 թ. հունվարին Վիլնյուսում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/мид-литвы-посоветовал-прокурорам-и-судьям-не-ездить-в-россию/a-44791789]Deutsche Welle[/url]-ն։
Ռուսաստանի իշխանությունների որոշումը «ակնհայտ ճնշում է Լիտվայի, դատաիրավական համակարգի աշխատակիցների վրա», - երկուշաբթի, հուլիս 23-ին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։
«Ռուսաստանի նման գործողությունները վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասել է նա: Բացի այդ, Լիտվայի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել պաշտոնյաներին, որոնք հետաքննում են 1991թ. դեպքերը, չայցելել նաև Ռուսաստանի բարեկամ երկրներ:
Ավելի վաղ այսօր, ՌՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ քրեական գործ է է հարուցվել Լիտվայի գլխավոր դատախազության և դատարանի աշխատակիցների նկատմամբ, որոնք 2006 թվականից իրականացնում են քրեական հետապնդում խորհրդային բանակի 60 նախկին զինվորականների նկատմամբ, որոնց զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են:
[img]http://st0.shamshyan.com/editor/0972047001532369689717163.jpg[/img]
Հիշեցնենք, որ 1991թ․ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Վիլնյուսում խորհրդային կայսրության «Ալֆա» խմբի հատուկ ուժերի ստորաբաժանումները հարձակվել են քաղաքի հեռուստատեսության աշտարակը պաշտպանող ցուցարարների վրա: Խորհրդային զինվորների գնդակոծությունից և զրահամեքենաների թրթուրների տակ զոհվել են 14 քաղաքացիական անձինք։
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
11:55 28-09-2015
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս չմեկնել Լվով
1432 դիտում
22:57 27-04-2024
Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան
1030 դիտում
18:30 11-12-2024
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ
Այս բաժնից
1048 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2844 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
994 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում