Իրանի նախագահ. ԻՊ-ի դեմ անհրաժեշտ են միասնական գործողություններ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել «Իսլամական Պետության» դեմ պայքարում մշակել միասնական պլան, որն անպայման պետք է համաձայնեցվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին Իրանի նախագահն ասել է ամերիկյան NPR ռադիոկայանի հետ զրույցում:
«Հենց այսօր մենք պետք է խոսենք ամեն ինչ միասին անելու մասին: Սիրիայի կառավարությունը նույնպես կարող է միանալ մեզ եւ ասել իր տեսակետը»,-ասել է Իրանի նախագահը:
Ռուհանին նշել է, որ վերջնական խոսքն այս հակամարտության լուծման գործում պետք է ասի Սիրիայի ժողովուրդը: