211652_close_icon
views-count124262 դիտում article-date 16:39 27-09-2015

Սպանություն Երևանում. Մալաթիայում գործող վարագույրների սրահում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. մարմնի վրա կա 30-ից ավելի վնասվածքի հետքեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական խումբը` ավագ քննիչ Վիլի Կալաչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին, իսկ այս պահին ներսում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Գ. Շամշյանի տեղեկություններով` բաժնի պետ Ռ. Կիրակոսյանը Մալաթիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի հետ մեկնել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի, ով 39-ամյա Արտակ Առաքելյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Առաքելյանը կասկածվում է Հ. Դարպազյանին սպանելու մեջ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ սպանվածն ու կասկածյալը ամուսիններ են: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ոստիկաններն ու քննչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր