Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է 4 զինծառայողների
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով հետմահու պարգեւատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
[img]/ups/images/0723446001443266152320963.jpg[/img]