Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցներից զոհված 2 զինծառայողների մասին. որտեղի՞ց էին զոհված հերթական հերոսները
Հակառակորդի կրակոցներից զոհված 2 զինծառայողներից Վահե Վանոյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Արթիկի տարածաշրջանի Արևիկ գյուղից էր, Միքայել Թորոսյանը՝ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նկարում՝ Վահե Վանոյանը