1536 դիտում
11:47 26-09-2015
Գյուղական համայնքներում իրազեկվում են խոզանի այրման բացասական հետևանքների մասին
Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում «Սերունդների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հանրային իրազեկման դասընթացներ է իրականացնում բնապահպանական խնդիրների շուրջ։
Սեմինարների հիմնական թեման խոզանի այրման վնասակար ազդեցությունն է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում անցկացվող «Հանրային իրազեկում» ծրագրի նպատակն է բնակչության մոտ արոտավայրերի և խոզանի այրման հետևանքների վերաբերյալ իրազեկության պակասը լրացնել, քանի որ գիտելիքների պակասը հանգեցնում է բազմաթիվ բնապահպանական խնդիրների:
«Սերունդների երկխոսություն» ՀԿ նախագահ Տաթև Շահունյանը նշում է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության, Հայանտառի և պատկան այլ մարմինների հետ համագործակցաբար։
ՀԿ անդամները նշում են, որ, ի թիվս աշխարհի շատ երկրների, Հայաստանում նույնպես վերջին տասնամյակներում պետական մակարդակով սկսել են ուշադրության կենտրոնում պահել խոզանի այրման հետևանքով առաջացած խնդիրը: ՀՀ կառավարության 1998թ. N 589 որոշմամբ կարգավորվում է անտառներում և հարակից տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցը: Հայաստանում օրենսդրորեն արգելված է կենցաղային և արտադրական աղբի և խոզանի այրումը:
Հանդիպումները ցույց են տվել, որ գյուղական համայնքների բնակչության շրջանում կա թյուր կարծիք, թե խոզան այրելն օգտակար է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Ծրագրի կազմակերպիչները սեմինարների ընթացքում բացատրում են, որ խոզանի, տերևների այրումը կարող է աղտոտել օդը, դրա հետևանքով արտանետվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը նպաստում է մոլորակի գլոբալ տաքացմանը: Այրումից անջատվում է թունավոր քիմիական նյութ բենզապիրեն, որը նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը: Անջատված ածխաթթու գազն առավել վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ալերգիկ են և ունեն սրտի խնդիր: Բացի այդ, առավել վտանգավոր է խոնավ տերևների այրումը, երբ այրումն ավելի դանդաղ է ընթանում, և արտանետվում են օդով տեղափոխվող մասնիկներ՝ փոշի, մուր և այլ նյութեր, որոնք կարող են ներթափանցել թոքեր՝ առաջացնելով հազ, ցավ կրծքավանդակում և շնչառական խանգարումներ: Բացի այդ, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևութային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետևանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի։ Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը։
Տաթև Շահունյանը նշում է, որ Մեղրաձոր համայնքում գյուղացիների կողմից առաջարկ եղավ սեմինարն անցկացնել ավելի լայն ընդգրկմամբ։ Եվ եթե ֆիզիկապես հնարավորություն չկա բոլոր համայնքներում նման դասընթացներ կազմակերպել, ապա կարելի է սոցիալական գովազդների միջոցով տեղեկացնել բնակչությանն այս կամ այն խնդրի ու դրա լուծման վերաբերյալ։
«Սերունդների երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչները համայնքներում բաժանում են թեմատիկ բուկլետներ, որոնք առավել մանրամասն ներկայացնում են խնդիրը։
Տաթև Շահունյանը նկատում է նաև, որ գյուղացիները հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում՝ ջրամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական և այլն։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
8317 դիտում
13:50 10-03-2017
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում. ՀՀ ԱՆ
3224 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3852 դիտում
09:17 21-03-2014
ՌԴ կառավարության հաստատած օրենքը մեծ աշխուժություն է առաջացրել ՀՀ գյուղական համայնքներում․ Իրատես de facto
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ