211652_close_icon

Լուկաշենկոն վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ է մեկնում

views-count1339 դիտում article-date 12:35 26-09-2015
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-29-ը աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում: Այդ մասին նշված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Նա մասնակցելու է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին և հանդես կգա գագաթնաժողովի կայուն զարգացմանը նվիրված նիստում: Բելառուսի նախագահը վերջին անգամ ԱՄՆ էր այցելել 10 տարի առաջ՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

Նմանատիպ նյութեր