Լավրովը Նյու Յորքում հանդիպում է անցկացնելու Քերրիի, Պան Գի Մունի և Մոգերինիի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Եվրամիության արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ:
Սեպտեմբերի 27-ին նա ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի գագաթնաժողովում: Բացի այդ, Լավրովը կմասնակցի մերձարևելյան քառյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչների նիստին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական մակարդակով նիստին, որը նվիրված է լինելու Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտությունների կարգավորմանը և ահաբեկչության դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին: