ԻՊ-ը մինչ օրս Սիրիայում 3207 և Իրաքում 7700 խաղաղ բնակչի է գլխատել
Սիրիայում Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնի տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները մինչ օրս Սիրիայում գլխատել են 3207 խաղաղ բնակչի: Նրանցում թվում եղել է 98 կին և 76 երեխա:
Ինչ վերաբերում է Իրաքում ԻՊ-ի գործողություններին, ապա այնտեղ ահաբեկիչների զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Նրանք մինչև հիմա գլխատել են 7700 հոգու: Խոսքը գնում է բացառապես խաղաղ բնակիչների մասին և չի վերաբերում մարտական գործողությունների ժամանակ սպանվածների մասին: