Սիրիայում ԻՊ զինյալները գլխատել են Պալմիրա քաղաքի 20 խաղաղ բնակիչների
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները գլխատել են իրենց վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքի 20 բնակիչների: Այդ մասին հայտնել է Սիրիայում Մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ ահաբեկիչները սիրիացի բնակիչներին մեղադրել են կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ:
Նրանց գլխատել են հնագույն հռոմեական թատրոնի շենքում, որը, ինչպես և հին դամբարանը և Պալմիրա քաղաքը, օրեր առաջ զավթվել էին ահաբեկիչների կողմից: