ԻՊ-ը Իրաքում 300 խաղաղ բնակչի է սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում շուրջ մի քանի հարյուր բնակիչների են սպանել: Այդ մասին հայտմել է իրաքյան Almada Press պորտալը:
Պորտալին ազգային ապստամբների ներկայացուցիչ Մահմուդ աս-Սուրջին հայտնել է, որ ահաբեկիչները սպանել են մոտ 300 բնակչի: Նրանցից շատերը եղել են ոստիկանության ծառայողներ, զինվորականներ և քաղաքացիական ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշոր քաղաքը համարվող Մոսուլը ԻՊ-ի կենտրոնացման գլխավոր կետն է համարվում: Այս տարվա հուբվարին երկրի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեյդին հայտարարեց, որ Մոսուլը 2016 թվականին դառնալու է թեժ կետը՝ ԻՊ-ի հետ վերջնական պայքարում: