2693 դիտում
09:05 26-09-2015
«Որոտանի» նոր սեփականատերը գրավադրել է այն, որպեսզի կարողանա վճարել ՀԷԿ-ի գնի առաջին կեսը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գնորդը՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, ՀԷԿ-ի սեփականատեր դառնալուց հետո հասցրել է գրավադրել այն: «Որոտանի» նոր սեփականատերն այդ քայլին գնացել է, որպեսզի կարողանա վճարել ՀԷԿ-ի գնի առաջին կեսը՝ 90 մլն դոլարը (իսկ մյուս կեսը, պայմանագրի համաձայն, ընկերությունը վճարելու է հաջորդ տարի):
«ՉԻ» տեղեկություններով, հայաստանյան բանկերից ոչ մեկը պատրաստ չի եղել գրավի դիմաց միանգամից 90 մլն դոլար վճարել, ուստի որոշվել է ՀԷԿ-ը գրավադրել երեք բանկերում՝ «HSBC բանկ Հայաստան», «Ամերիաբան» եւ «Կոնվերս բանկ»՝ 30-ական միլիոն դոլարի դիմաց:
«ՉԻ»-ին հայտնի է դարձել, որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» Որոտանի ՀԷԿ-ը գրավադրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո»:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»