3548 դիտում
19:00 26-09-2015
Երբ շոր չունես, մեքենադ լվանում է ուրիշի լվացքը
Սահմանադրության նախագծի շուրջ հասարակական քննարկումները մեկնարկել են: Սակայն հարկ է նկատել, որ սահմանադրության էությունն ու նշանակությունը լիովին պարզ չեն հասարակության մեծ մասի համար: Մի մասը կարծում է, թե սահմանադրությունը օրենքների հավաքածու է, մի մասն այն համարում է հասարակական-պետական կյանքը կարգավորող մեխանիզմ: Մի մասն այն ընդունում է, որպես իր իրավունքների պաշտպանության կամ անձնական ցանկությունների իրականացման հիմք: Սակայն սահմանադրության էությունն այլ է:
Սահմանադրության հիմքում ընկած է ազգային իդեալը: Ազգային իդեալը պետության գաղափարական հիմքն է, բովանդակությունը, արժեքային համակարգը: Այն ցույց է տալիս, թե ինչպիսի պետություն է, ինչ խնդիր-նպատակ ունի, ինչի համար է, որն է ազգի գոյության իմաստն աշխարհում, և ամենակարևորը՝ ինչ կարող է տալ մարդկությանը: Ազգային իդեալն իշխանության կրողների հավատամքն է: Եթե իշխանության կրողները մի խումբ են, ապա իդեալն այդ խմբի հավատամքն է, եթե ամբողջ ժողովուրդն է, ապա ամբողջ ժողովրդի հավատամքն է: Սահմանադրությունը գրվում և կիրառվում է ազգային իդեալն իրագործելու համար: Եթե ազգային իդեալ չկա, ապա ավելորդ է սահմանադրությունը: Սահմանադրության փոփոխություններն իրենց հերթին պայմանավորված են լինում ազգային իդեալի փոփոխությամբ: Սահմանադրության մասնակի կամ էականորեն փոփոխության հարցը մտնում է քաղաքական օրակարգ, երբ ազգային իդեալը մասամբ վերանայվել է, երբ գործող օրենքներն ու նորմերը ազգային իդեալի իրագործման ուղղությամբ չեն աշխատում կամ արդյունավետ չեն աշխատում, երբ հասարակությունը վերափոխվել է և որդեգրել է նոր ազգային իդեալ:
Սահմանադրությունը զուտ որպես օրենքների հավաքածու չէ, որովհետև օրենքներն իրականում ունեն մեկ խնդիր՝ ստեղծել ազգային իդեալն իրագործելու հիմքեր: Եթե ազգային իդեալ չկա, ապա օրենքները նույնպես ավելորդ են: Սահամանդրությանը չի կարող նաև հասարակական կյանքը կարգավորող մեխանիզմ լինել, երբ չկա իդեալ: Դա նույնն է, թե ունենաս լվացքի մեքենա, սակայն շոր չունենաս: Պարզ է, որ այն լվանալու է ուրիշի լվացքը: Կամ ավտոմեքենա ունենաս, բայց գնալու տեղ չունենաս: Պարզ է, որ այն շահագործվելու է՝ որպես ուրիշի ծառայողական մեքենա: Այսինքն, եթե ազգային իդեալ չունես, ապա սահմանադրությունը որպես մեխանիզմ կարող է ծառայել այլ-օտար շահերին, բայց ոչ քո երկրին ու ժողովորդին:
Եվ վտանգավորը: Հասարակության մի մասը կարծում է, թե օրենքները մարդկանց համար են: Այս դրույթն ընդհանրացնելով՝ ասում են, թե օրենքը մարդու համար է: Դե, իսկ, եթե օրենքը մարդու համար է, ապա մարդը կարող է օրենքը հարմարեցնել իրեն, փոխել, երբ ուզենա և ոնց ուզենա: Այս մոտեցումը վտանգավոր հետևանքներ է ունենում ավտորիտար, ոչ ժողովրդավարական երկրներում, ինչպես նաև հեղափոխությունից հետո: Իրականում օրենքն իր էությամբ ամեն ինչից վեր է, և բոլորը հավասար են նրա առաջ: Երբ մարդն օրենքն իրենից վեր է դասում, հնարավոր է իրագործել ազգային իդեալը: Երբ ազգային իդեալ չկա, ապա մարդը, բնականաբար, օրենքն իրենից ցածր է դասում, նույնիսկ՝ արհամարհում ու ոտնահարում:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
12806 դիտում
22:37 28-03-2020
Ստյոպա Սաֆարյան. Երբ դուրս ես գալիս տանից, ամենևին էլ տպավորություն չունես, թե խիստ արտակարգ դրություն է
76881 դիտում
21:57 01-02-2018
Զավեշտալի գողություն Արտաշատում. պատշգամբում գտնվող լվացքի պարանից գողացել են լվացքը. հայտնաբերվել է երկտող
Այս բաժնից
658 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
499 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1009 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ