1223 դիտում
19:00 25-09-2015
Գիտելիքի և փորձառության պակասը կարող է մահաբեր լինել
Ասում են, թե քաղաքականությամբ զբաղվողը պետք է քաղաքական գիտելիք ունենա: Իսկ գիտելիք ձեռք բերելու երկու ճանապարհ կա՝ տեսական և գործնական, այսինքն՝ համապատասխան դպրոց և փորձառություն: Օրինակ. հանցագործի դպրոցը փողոցն է ու բանտը, որտեղ նա արդեն մեծ հանցագործների հետ շփվելով, նրանց օրինակով ստանում է կոնկրետ գիտելիքներ հանցագործություն կատարելու, գողական արժեքների և հանցագործի ապրելակերպի մասին: Առաջին գրավոր աղբյուրը, որտեղից հանցագործը կարող էր ստանալ գիտելիք` հանցագործության մասին, 19-րդ դարի սկզբի ֆրանսիացի հանցագործ Ֆրանսուա Վիդոկի գրած նոթերն են: Այնուհետև գրականություն մտավ դետեկտիվ ժանրը, որը նույն գիտելիքի աղբյուրն էր հանցագործների և հանցագործության երևութաբանությամբ հետաքրքրվող քրեագետների համար: Իսկ փորձառություն հանցագործը ձեռք է բերում հանցագործություն կատարելով, կյանքում գողական արժեքներով առաջնորդվելով: Ոստիկանի դպրոցը ոստիկանական կրթական հաստատություններն են, օրենքները, վարքականոնը, վերադասների հրամանները, խորհուրդները, պահանջներն ու օրինակը: Իսկ փորձառություն ոստիկանը ձեռք է բերում ծառայություն իրականացնելիս, երբ գործնականում կիրառում է տեսական գիտելիքները:
Քաղաքական գիտելիքն անհրաժեշտ է քաղաքական գործիչների, քաղաքագետների, քաղաքական մեկնաբանների, վերլուծաբանների համար: Տեսական մասը կարելի է ստանալ սեփական և այլ ժողովուրդների, պետությունների պատմությունից, ինչպես նաև ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին փաստական և վկայություններից, արխիվից, միջպետական պայմանագրերից, միջազգային փաստաթղթերից, քաղաքական իրադարձությունների ուսումնասիրմամբ զբաղվողների ելույթներից, հոդվածներից, քաղգործիչների գործունեության մասին պատմություններից: Իսկ փորձառություն կարելի ձեռք բերել քաղաքական դիրք, պաշտոն զբաղեցնելով, քաղաքական կառույցներում աշխատելով, քաղաքական իրադարձություններին ակտիվ մասնակցելով, իշխանության համար ակտիվ պայքարելով:
Այսինքն քաղաքական գործիչը, եթե նա իսկապես քաղաքական գործիչ է, իր մասնագիտական պատվիվն ու կոչումը հարգելով, քաղաքական իրադարձությունը դիտարկելիս, դրան արձագանքելիս, հայտարարություն կամ գործողություն անելուց առաջ պարտավոր է հիմնովին և համակողմանիորեն ուսումնասիրել նախընթաց համանման իրադարձությունների ընթացքը, պատճառները, հետևանքները, առընչված գործիչների փորձը, նրանց ձեռքբերումները և կորուստները, հաջողության կամ ձախողման պատճառները: Այդ ուսումնասիրության արդյունքները պարտավոր է համադրել ներկայի հետ, հասկանալ ընդհանրությունները, տարբերությունները, ներկա հնարավոր ընթացքը, ռիսկերը, հետևանքները, և նոր միայն քայլ անել: Օրինակ. Ինչու՞ է նոր Սահմանադրության նախագծի շուրջ հասարակական քննարկումների ֆոնին լարվում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը, և զոհվում են խաղաղ բնակիչներ: Հնարավո՞ր էր կանխել նման լարվածությունը: Ի՞նչ պետք է անել, որ ներքաղաքական զարգացումները մահացու արձագանք չստանան պետական սահմանում: Եվ արդյո՞ք այս հարցերն արհամարելու պատճառը գիտելիքի և փորձառության պակասն չէ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2312 դիտում
17:24 07-01-2020
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է գրել հեղափոխության իր փորձառության մասին
Այս բաժնից
2242 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
991 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
838 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են