2297 դիտում
17:24 07-01-2020
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է գրել հեղափոխության իր փորձառության մասին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։
Կարծում եմ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել քաղաքական ու քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք ձևավորվեցին Սերժի վերարտադրության դեմ, փողոցային առաջին ակցիաների, հուսահատությունը ճեղքելու պայքարի, Հատուկ քննչական ծառայությունում իմ ունեցած փորձության, հեղափոխության հաղթանակի և շատ այլ բաների մասին։
Այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նաև հեղափոխության մասին իմ հայացքով գրված պատմության մեջ ամեն մեկը կկարողանա գտնել ինքն իրեն այդ օրերին։
Հույս ունեմ՝ Հեղափոխության երկու ամյակին կկարողանամ արդեն ամբողջությամբ պատրաստի գիրքը հանձնել ձեր դատին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
19:15 22-06-2016
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին
7399 դիտում
23:31 01-08-2018
Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնը Թավշյա հեղափոխության մասին կոմքիքսների գիրք է կազմում
Այս բաժնից
520 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
646 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր