211652_close_icon
views-count1892 դիտում article-date 10:50 25-09-2015

Ազատ ոճի հավաքականը բանակայինների աշխարհի առաջնությունում կգլխավորի Արմեն Մալխասյանը

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը տեղի ունենալիք բանակայինների 24 մարզաձևերի աշխարհի առաջնություններին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը: Կորեայում հունահռոմեական ըմբշամարտը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ կներկայացնեն 4 ըմբիշներ: Նույնքան ըմբիշներ Մունգյոնգում Հայկական բանակը կունենա ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում: Մեր ազատ ոճի բանակային հավաքականը կգլխավորի Արմեն Մալխասյանը, ով հավաքականում ընդգրկել է հետևյալ մարզիկներին. 57 կգ՝ Գոռ Գրիգորյան, 61 կգ՝ Գոռ Թորոսյան, 65 կգ՝ Հակոբ Ավետիսյան, 70 կգ՝ Արեն Ալեքյան: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 5-7, իսկ հունահռոմեական ըմբշամարտի մրցումները՝ հոկտեմբերի 8-10-ը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր