211652_close_icon
views-count3551 դիտում article-date 10:09 25-09-2015

Հանրապետության տարբեր հատվածներում խոտածածկ տարածքներ են այրվել

Սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում այրվել է 25 քմ, Դավիթաշենի կամրջի տակ` 8000 քմ, Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի բակում` 100 քմ խոտածածկ տարածք: Տավուշի մարզի Կողբ գյուղում այրվել է 3 հա, Արծվաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում` 150 քմ խոտածածկույթ և 12 բերքատու ծառ, Վայոց ձորի մարզի Շատին գյուցի 11-րդ փողոցում` 1000 քմ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 2-րդ փողոցում` 2500 քմ, Ծաղկաձոր քաղաքի Գոգո սարի վրա` 2000 քմ, Կոտայք - Կապուտան գյուղերի միջնամասում` 6000 քմ խոտածածկույթ և 20 ծառ, Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` չշահագործվող երկաթգծի մոտակայքում` 350 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: [b]ՀՀ ՏԿԱԻՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր