211652_close_icon
views-count1238 դիտում article-date 10:02 11-09-2014

Մայրաքաղաքում և տարբեր մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 49/51 շենքի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ» զբոսայգում` Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում` 500 քմ, 10-ից 10 հրաձգարանի մոտակայքում` 200 քմ, Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 9/8 շենքի մոտակայքում` 800 քմ բուսածածկ տարածք, Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 4 կմ-ի մոտակայքում` 80 քմ, Էջմիածին–Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` 4.7 հա, Գետամեջ գյուղի 2-րդ փողոցի 5-րդ նրբանցքում` 4 հա բուսածածկ տարածք, 1 խմ գոմաղբ և 5 ծառ, ջերմահարվել են 31 ծառ, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից` 800 քմ, Մեղրաձոր գյուղի մոտակայքում` 20 հա, Վերին Ախպյուրակ թաղամասի գերեզմանատանը` 6000 քմ խոտածածկ տարածք, Բջնի գյուղին հարակից հանդամասում` 20 հա, Գյումրի քաղաքի Սախորովի հրապարակի մոտակայքում` 1300 քմ խոտածածկույթ, Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում` 100 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր