211652_close_icon

Երևանում և Սյունիքի մարզում խոտածածկ տարածքներ են այրվել

views-count1029 դիտում article-date 10:56 30-09-2014
Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 29-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 5 հա և Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղում՝ 1500 քմ խոտածածկ տարածք: Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻն մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր