ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներին:
Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/26823/kkhmk-nerkayacucichnern-aycelel-en-adrbejanci-diversantnerin.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։
«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://artsakhpress.am/arm/news/26823/kkhmk-nerkayacucichnern-aycelel-en-adrbejanci-diversantnerin.html]կայքում[/url]: