211652_close_icon
views-count2500 դիտում article-date 17:44 01-11-2014

17-ամյա տղային սպանած ադրբեջանցի դիվերսանտներին ոչ թե պետք է դատեին, այլ գնդակահարեին. Մանվել Գրիգորյան

Ադրբեջանցիների կողմից իրականացված հուլիսյան դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիներին ոչ թե պետք է դատեին, այլ գնդակահարեին: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: «Ի՞նչ դատ, եթե անչափահաս երեխայի են սպանում: Չնայած Աստված նրանց կդատի»,- ասաց գեներալը: Դիտարկմանը, թե միջազգային կառույցները այդ դեպքում մեզ կքննադատեին, արձագանքեց. «Ի՞նչ էին իմանալու: Բա որ սպանեցին, ինչու՞ չդատապարտեցին: Կին, անչափահաս սպանողին ինչպե՞ս կարող են դատապարտել՝ դրանց գնդակահարել է պետք»: Մեկ այլ հարցին, թե ինչ է մտածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին, Մ. Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը չի մտածում 25 տարի առաջ գործել է եւ գործը փակել: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործն արդեն դատարանում է:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂհ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Իսկ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր