ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելելե ն Ստեփանակերտում պահվող ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության մամլո ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
«Այցի շրջանակներում նրանց հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել: ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն Ասկերովին և Գուլիևին՝ կալանավայրում նրանց պահման պայմաններին ծանոթանալու և նրանց ընտանիքի հետ կապը պահպանելու նպատակով»,-ասել է Է. Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկան ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու, անչափահասին առևանգելու և սպանելու համար: