211652_close_icon
views-count1236 դիտում article-date 11:42 24-09-2015

Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել են «ՏՕԶ», «Կարաբին», «ԻԺ» հրացաններ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Վարդան Ս.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրազենի 25 փամփուշտ, իսկ 1957 թ. ծնված Սարգիս Կ.-ն՝ 7,62 մմ տրամաչափի «Կարաբինի» 249 փամփուշտ: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր