Բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնել է հրացան և փամփուշտներ
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1989 թ. ծնված Գրիգոր Հ.-ն հանձնել է «ԻԺ-18» տիպի, մեկփողանի 16 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 131 փամփուշտ` ժապավենով, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]