Աշխարհում կա 700 հազար կին բանտարկյալ
Լոնդոնյան Քրեական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (Institute for Criminal Policy Research) նոր զեկույց է հրապարակել աշխարհում աղջիկների ու կանանց բանտարկության մասին:
Նրանք հավաքել են տեղեկություններ՝ աշխարհի 219 երկրներից և պարզել, որ 2000 թվականից հետո կին բանտարկյալների թիվը կրկնապատկվել է՝ գերազանցելով այդ հարցում տղամարդ բանտարկյալների ցուցանիշին:
Հատկապես մեծապես ավելացել է կին բանտարկյալների թիվը Սալվադորում, Բրազիլիայում, Կամբոջայում և Ինդոնեզիայում: Ինստիտուտը չի բացառում, որ այդ թիվն ավելի մեծ կարող է լինել, քանի որ շատ երկրներ գաղտնի են պահում իրական բանտային վիճակագրությունը: