Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կալիֆորնիայում ավելի քան 10 հազար բանտարկյալ ազատ կարձակվի
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում պահվող ավելի քան 10 հազար բանտարկյալ իշխանությունների որոշմամբ ազատ կարձակվի։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
Նշվում է նաև, որ խոսքը չի վերաբերում ծանր, այդ թվում սեռական բնույթի հանցագործությունների համար դատպարտվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր մարտի 1-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում օրենք են խախտել։
Ըստ գործակալության կատարած հաշվարկների՝ այդ չափորոշիչներին համապատասխանում է մոտ10 հազար 800 բանտարկյալ։