211652_close_icon
views-count1918 դիտում article-date 20:29 22-09-2015

Տեղի ունեցավ շախմատի մրցաշար՝ նվիրված Անկախության օրվան

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել են արագ շախմատի տոնական մրցաշարեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Վետերան շախմատիստների համար կազմակերպված մրցաշարում հաղթող է ճանաչվել Պարույր Հակոբյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: 2-5 տեղերը բաժանել և համապատասխանաբար գրավել են Լևոն Բաղդասարյանը, Տիգրան Սահակյանը, Անդրանիկ Աբրահամյանը և Գարիկ Խաչատրյանը: Մյուս մրցաշարում (որին մասնակցել կարող էին բոլոր ցանկացողները) հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Հովիկ Գաբուզյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Սարգիս Մանուկյանը: 3-5 տեղերը համապատասխանաբար գրավել են 6 միավոր վաստակած Դավիթ Շահինյանը, Վահե Բաղդասարյանը և Շանթ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր