211652_close_icon
views-count808 դիտում article-date 23:59 18-07-2022

Երևանում կկայանա շախմատի համաժամանակյա խաղ՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան

Ս.թ. հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:

Ս.թ. հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝  նվիրված Շախմատի միջազգային օրվան:

Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Նման միջոցառումները նպաստում են շախմատի զարգացմանն ու մասսայականացմանը հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր